կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կոմունալ ծախսերը

«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կոմունալ ծախսերը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն պատրաստ է կացարանի վարձակալության և կոմունալ ծախսերի համար փոխհատուցում տրամադրել Արցախիցտեղահանված 300 ընտանիքի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։
 

«Ընկերությւնն այսօր քննարկումներ է արել ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով։ Բացի կոմունալ ծախսերի և կեցավայրի վարձակալության փոխահատուցումից, նախատեսվում է նաև հնարավորինս արագ կազմակերպել «Գազպրոմ Արմենիայի» հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումը։ Այդպիսով, տեղահանված ընտանիքները լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով կապահովվեն»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան:

  • Կիսվել: