ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը եզակի ցեղատեսակի առյուծ է նվիրելու Կենդանաբանական այգուն (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը եզակի ցեղատեսակի առյուծ է նվիրելու Կենդանաբանական այգուն (տեսանյութ)

Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները լույս աշխարհ գալով շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը: Այս մասին իր գրառման մեջ նշել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:

Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը:

Իսկ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում եմ ամենօրյա հոգատարությամբ խնամել և հոգ տանել»։

  • Կիսվել: