երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան կին աշխատակցի կախված դին

Ֆուտբոլի դաշտում հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսատան կին աշխատակցի կախված դին

Երեկ՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Պտղավան բնակավայրի բնակչ Կարեն Աբովյանը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտում դի կա կախված: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գտնվող կիսաքանդ պոմպակայանի առաստաղի ամրաձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Պտղավան բնակավայրի բնակիչ, 57-ամյա  Մարինա Վ.-ի դին:

Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Կ. Աբովյանը Պտղավան բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ մահացածը աշխատում էր Բագրատաշենի մաքսատանը:

  • Կիսվել: