շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Կաննի քաղաքապետն անդրադարձել են կինոյի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Կաննի քաղաքապետն անդրադարձել են կինոյի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին

Մայիսի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում դեսպանը և քաղաքապետը մտքեր փոխանակեցին ակտուալ միջազգային գործընթացների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ֆրանսահայ համայնքի և Հայաստանի նկատմամբ ընդգծված ուշադրության, ինչպես նաև հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության ուղղությամբ կատարված քայլերի համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կինոյի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին. ձեռք բերվեցին մի շարք ծրագրերի շուրջ համագործակցության պայմանավորվածություններ:

 

  • Կիսվել: