հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայում դիմակ չդնելու համար տուգանքը կկազմի 135 եվրո

Ֆրանսիայում դիմակ չդնելու համար տուգանքը կկազմի 135 եվրո

Այսօրվանից՝ հուլիսի 20-ից, Ֆրանսիայում տուգանք է սահմանվել հասարակական վայրերում առանց դիմակի հայտնվելու համար։ Խոսքը միայն փակ տարածքների մասին է, իսկ փողոցում ֆրանսիացիները նախկինի պես պարտավոր չեն դիմակ կրել։ Այս մասին հայտնել է RFI ռադիոկայանը, գրում է newsru.co.il-ը։

Ըստ կայքի՝ հասարակական փակ վայրեր են համարվում խանութները, առևտրի կենտրոնները, փակ շուկաները, գրադարանները, պետական հաստատությունները, բանկերը, կինոթատրոնները, թատրոնները, մարզադահլիճները, եկեղեցիները, հյուրանոցների ընդհանուր գոտիները:

Մինչ օրս դիմակը պարտադիր է եղել հասարակական տրանսպորտում, ինչպես նաև կայարաններում և օդանավակայաններում, դպրոցներում և բուհերում, կինոթատրոններում և թատրոններում, թանգարաններում, փակ մարզադաշտեր այցելելիս:

  • Կիսվել: