չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆրանսիայի վարչապետ. Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ֆրանսիայում փոխվում է դեպի վատը

Ֆրանսիայի վարչապետ. Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ֆրանսիայում փոխվում է դեպի վատը

Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը բացասական շրջադաձ է ստանում։ Այս մասին երեքշաբթի հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ազգային անվտանգության խորհրդի նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, փոխանցում է TASS գործակալությունը։

«Ֆրանսիայում ներկայում նկատվում է ուժեղ շոգի ալիք, որը, ցավոք, ուղեկցվում է մեկ այլ բացասական երեւույթով՝  COVID-19-ի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացմամբ։ Ամեն օր գրանցվում է վարակի երկու հազար նոր դեպք, մինչդեռ երեք շաբաթ առաջ ընդամենը հազար դեպք էր գրանցվում։ Այս շաբաթ ազգային մակարդակով տագնապալի ցուցանիշի կհասնենք` վարակման 20 դեպք`100 000 բնակչության համար»,- հայտնել է Կաստեքսը։

Վարչապետը հստակեցրել է, որ «մի շարք շրջաններ արդեն գտնվում են այն մակարդակի վրա, որից հետո պետք է տագնապ հայտարարել»:

«Ընդհանուր առմամբ երկրում հոսպիտալացումների թիվն աճում է և հասնում է շաբաթական 800-ի, իսկ վերակենդանացման բաժանմունքում շաբաթական 100 մարդ է տեղափոխվում։ Ամեն օր հայտնաբերվում է վարակի 25 նոր օջախներ, մինչդեռ երեք շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմում էր մոտավորապես հինգ», - ասել է Կաստեքսը և հավելել. «Այս ամենը չի կարող չանհանգստացնել»։

  • Կիսվել: