ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիք այցի 2-րդ օրը մարզպետի հետ քննարկել է անվտանգային և հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիք այցի 2-րդ օրը մարզպետի հետ քննարկել է անվտանգային և հանքարդյունաբերության հետ կապված խնդիրներ

Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը դեսպան Անն Լույոն հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին․ տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

«Քննարկվել են տարածաշրջանի տնտեսական և անվտանգության խնդիրները, ինչպես նաև հանքարդյունաբերության հետ կապված բնապահպանական խնդիրները։

 

նկար

Նշվեց Կապանի՝ ֆրանսիական քաղաքներից մեկի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկությունը։ Դեսպանն այդ հարցում հայտնեց աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը: Դեսպան Լույոն նաև հնարավորություն ունեցավ ծանոթանալու Արավուս գյուղում իրականացվող Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրին և հանդիպելու սահմանամերձ այս գյուղի բնակիչներին։ Այս ջերմ հանդիպումը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ սահմանամերձ բնակավայրերում ապրող հայերի տնտեսական և անվտանգային, ինչպես նաև Ղարաբաղից փախստականներին ընդունելու մարտահրավերները: Դեսպանը ողջունեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամին (Fonds Arménien de France) իր աջակցության համար, որն արդեն իսկ իրականացրել է գյուղում 2 աղբյուրների կառուցումը, որոնք կկայունացնեն և կաշխուժացնեն գյուղի տնտեսական և սոցիալական էկոհամակարգը, ինչպես նաև գյուղացիներին նվիրել է գյուղատնտեսական ջերմոց և պտղատու ծառեր։ Տիկին Լույոն այցելեց «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ (Kapan Women’s Resource Center NGO) և տեղում քննարկում ունեցավ տնտեսության մեջ կանանց դերի և ընտանիքում և հասարակությունում նրանց իրավունքների պաշտպանության թեմաներով:

 
 

 

նկար

Դեսպանն այնուհետր այցելեց Կապանի ԹՈՒՄՈ տուփ, ինչպես նաև քաղաքի նախկին կայարան, որը վերակառուցւոմից հետո կվերածվի ԹՈՒՄՈ նոր կենտրոնի: Օրվա ավարտին Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII Arménie) թիմի և Մարդը կարիքի մեջ ՀԿ-ի (People in Need Armenia) թիմի ներկայությամբ դեսպանը բացեց «Նենսի» սրճարանը Կապանում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի «Օգնություն Հայաստանում վերադարձին և վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

 

նկար

  • Կիսվել: