հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիան մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան

Ֆրանսիան մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան

Բեյրութում տեղի ունեցած պայթունից հետո Ֆրանսիան  օգնություն կտրամադրի Լիբանանին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Լիբանան կուղարկվի քաղաքացիական պաշտպանության ուժերի ջոկատ և մի քանի տոննա սանիտարա-բժշկական պարագաներ:

«Որքան հնարավոր է շուտ Բեյրութ կմեկնեն շտապ օգնության բժիշկները, որպեսզի օգնեն հիվանդանոցներում»,- գրել է Մակրոնը:

Նշենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, տուժածների թիվն անցնում է 4000-ը։

  • Կիսվել: