կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը

Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը

Ֆրանսիացի պատգամավորները լքում են «Ֆրանսիա-Թուրքիա» միջխորհրդարանական բարեկամության խումբը: Այս մասին, ինչպես հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը, թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Բրյունո Կեստելը:

«Վաղը ես լքում եմ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խումբը: Բավական է արդեն»,- գրել է նա:

«Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խմբի պատգամավորների այս քայլի պատճառը ԵՄ ղեկավարների՝ Անկարա այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված արարողակարգային միջադեպն է:

Հիշեցնենք, որ այդ այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահին աթոռ չեն հատկացրել:

  • Կիսվել: