ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Լարված իրավիճակ դատախազության մոտ. Զոհված զինծառայողների ծնողները սպառնում են անձնական հաշվեհարդար տեսնել վարչապետի ընտանիքի հետ

Լարված իրավիճակ դատախազության մոտ. Զոհված զինծառայողների ծնողները սպառնում են անձնական հաշվեհարդար տեսնել վարչապետի ընտանիքի հետ

ՀՀ Գլխավոր դատախազության առաջ լարված իրավիճակ է ստեղծվել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները գոհ չեն դատախազության պատասխանից առ այն, որ իրենց դիմումին, որի պահանջը զոհված զինվորներին որպես տուժող ճանաչելն է, իսկ Փաշինյանին որպես մեղադրյալ, չորսօրյա ժամկետում պետք է ընթացակարգ տրվի։
 
Ծնողները պահանջում են արագացնել գիրծընթացը և պատասխան տալ մեկ-երկու օրում, այլապես սպառնում են անձնական հաշվեհարդար տեսնել վարչապետի և նրա ընտանիքի նկատմամբ։
 
«Մի թողեք, որ Նիկոլը ձեզ օգտագործի»,-դիմելով ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին ասել է 44-օրյա պատերազմում զավակ կորցրած քաղաքացիներից մեկը։
 
«Ֆռա լսի, արա՛, փռշտամ՝ ուշքդ կեթա, համբալ»,- բղավել է ծնողներից մեկ ուրիշը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: