շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
FlyONE Armenia ավիաընկերությունը համալրվել է ևս մեկ ինքնաթիռով

FlyONE Armenia ավիաընկերությունը համալրվել է ևս մեկ ինքնաթիռով

FlyONE Armenia ավիաընկերությունը հայտնում է, որ ընկերության՝ եվրոպական ուղղություններով չվերթեր իրականացնող օդանավերը համալրվել են ևս մեկով:

Հուլիսի 16-ից, ընկերության՝ եվրոպական ուղղություններով չվերթերն իրականացվում են ողջ ծավալով։

FlyONE Armenia ավիաընկերությունն առաջիկա օրերին հանդես կգա ընկերության գործունեության վերաբերյալ առավել մանրամասն ու հանգամանալի տեղեկատվությամբ։

Հայցում ենք մեր բոլոր ուղևորների ներողամտությունը՝ մեր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված անհարմարությունների համար։

  • Կիսվել: