երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆիրդուսի թաղամասում հուշարձան շենքերի կողքին կառուցվելու են փայտե պատշգամբներով 2-4 հարկանի շենքեր

Ֆիրդուսի թաղամասում հուշարձան շենքերի կողքին կառուցվելու են փայտե պատշգամբներով 2-4 հարկանի շենքեր

 Երևանի Ֆիրդուսի թաղամասի Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցների հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերաարժևորվելու են շենքերի բակային ճակատները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը

 

«Մենք հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այնկողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը»,- նշել է Սիսեռյանը:

Գրառմանը կից նա հանրության դատին է հանձնել Ֆիրդուսի թաղամասի վերոնշյալ հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութը։

Սիսեռյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ մոտ ապագայում Երևանի կենտրոնում կլինի գեղեցիկ ու հետաքրքրություն ներկայացնող միջավայր։

 

  • Կիսվել: