կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 43 վիրավոր

Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 43 վիրավոր

Հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 05:04-ին (Գրինվիչի ժամանակով` 01:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.830 և արևելյան երկայնության 125.120 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո՝ քաղաքից 61 կմ հարավ-արևմուտք), օջախի 15 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 43 վիրավոր:

 

 

 

  • Կիսվել: