կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է (տեսանյութ)

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է (տեսանյութ)

Մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: