շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Խաղաղությանն ուղղված սպառնալիք կա և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում. Փաշինյան

Խաղաղությանն ուղղված սպառնալիք կա և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում. Փաշինյան

«Ես 2025 թվականի օգոստոսի 18-ին ասել էի, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, բայց նաև հայտարարել էի, որ խաղաղությունը խնամք է պահանջում, և մենք պետք է ճիշտ հասկանանք խաղաղության մոդելն ու ճիշտ կառավարենք խաղաղությանը սպառնացող վտանգները»։ Այս մասին այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ սպառնալիքները, իհարկե, կան և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ 300 հազար ադրբեջանցիների կամ անորոշ թվով ադրբեջանցիների վերադարձի հռետորաբանությանը կամ սպառնալիքին Հայաստանը պետք է պատասխանի Ադրբեջան 500 հազար հայերի վերադարձի թեմայի կառավարմամբ։

  • Կիսվել: