հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆաշիզմի վերակենդանացման դրսևորում․ Զախարովան՝ Լեհաստանում դեսպանի վրա հարձակման մասին

Ֆաշիզմի վերակենդանացման դրսևորում․ Զախարովան՝ Լեհաստանում դեսպանի վրա հարձակման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վարշավայում ՌԴ դեսպանի վրա հարձակումը։ Դիվանագետն ասել է, որ նեոնացիզմի երկրպագուները մերկացրել են իրենց դեմքերը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նեոնացիզմի երկրպագուները հերթական անգամ մերկացրել են իրենց դեմքերը, և դա արյունալի է», - ասել է Զախարովան և ընդգծել, որ դա վկայում է Արևմուտքի՝ ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն որդեգրելու մասին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Դեսպանի, նրա կնոջ և նրանց ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ էին լցրել և թույլ չէին տվել գնալ հուշահամալիր։ 

  • Կիսվել: