«Ագրեսիայի ակտ». Զախարովան՝ իրանական վանի վրա Ուկրաինայի հարձակման մասին
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա ագրեսիայի ակտ է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Կիևի ռեժիմի կողմից Աստրախանից քաղաքացիական բեռով ուղևորվող իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը ագրեսիայի ակտ է, որը ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը։ Նման հանցավոր գործողությունները վկայում են Կիևի ռեժիմի՝ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու ակնհայտ ձգտման մասին»։
Զախարովան հավելել է, որ Կասպից ծովում քաղաքացիական նավերի վրա հերթական հարձակումը վկայում է, որ մերձկասպյան երկրների տարածաշրջանային անվտանգության համար ստեղծվում է ակնհայտ սպառնալիք։
Նրա խոսքով՝ Կասպից ծովը պետք է զերծ մնա ցանկացած ռազմական միջադեպերից և մնա խաղաղության, բարիդրացիության ու համագործակցության գոտի։



