ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվս վեց նոր հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար

Եվս վեց նոր հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար

Ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար` 2024 թվականից:

Այդ հիվանդություններն են`

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ

2) առաջնային իմունոդեֆիցիտ

3) կավասակի հիվանդություն

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ

6) ցրված սկլերոզ

Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`

անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,

կկանխարգելվի հիվանդության զարգացումը,

կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:

 

  • Կիսվել: