շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվս մեկ քայլ է արվել փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ. նախարար

Եվս մեկ քայլ է արվել փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է փոստատարների խնդիրներին՝ կապված այն բանի հետ, որ կենսաթոշակ ստացողների անվանացանկի առկա միակ թղթային տարբերակը հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանք իրականացնել: Նա հայտնել է նաև, որ ևս մեկ քայլ է արվել փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ:

Նախարարը, մասնավորապես, գրել է. ՛՛Օրեր առաջ «Հայփոստի» գրասենյակներ այցելությունների ընթացքում պարզվեց, որ բավական լուրջ խոչընդոտի են բախվում մեր փոստատարները՝ կենսաթոշակ ստացողների անվանացանկի առկա միակ թղթային տարբերակը հնարավորություն չէր տալիս միաժամանակյա և ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել:

Այսօր կարող ենք փաստել, որ ևս մեկ քայլ ենք արել փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ և «Հայփոստ» ընկերությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ գործարկում է կենսաթոշակների վճարման էլեկտրոնային համակարգի նոր պիլոտային ծրագիր:

Ծրագրով նախատեսվում է էլեկտրոնային սարքերի կիրառմամբ կենսաթոշակների վճարման նոր համակարգի ներդնում, որը սկզբունքորեն կփոխի մինչ այդ գործող ՝ թղթային ցուցակներով վճարման համակարգը:

Պիլոտային ծրագիրը կմեկնարկի մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանի փոստային բաժանմունքներում: Մանրամասներն այստեղ են՝ https://rb.gy/84sduq:

Համոզված եմ, որ յուրաքանչյուր նմանօրինակ ձեռքբերում քայլ առաջ է դեպի մեր հիմնական նպատակներից մեկը՝ թվային տնտեսության և հասարակության ձևավորումը՛՛:

 

  • Կիսվել: