շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները տեղի կունենան «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո. ԿԳՄՍՆ

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները տեղի կունենան «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո. ԿԳՄՍՆ

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 14-15-ը՝ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո: Միջոցառումներին այս տարի ևս միացել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։

Երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:

Հայաստանում միջոցառման պաշտոնական բացումը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Արենի գյուղի «Արենի Վայն» գինեգործարանից։

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

«Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին: 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

  • Կիսվել: