հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
«Eurowings»-ը 2024թ․-ի մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքներ

«Eurowings»-ը 2024թ․-ի մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքներ

«Ուրախ ենք տեղեկացնելու, որ գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը 2024 թվականի մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքները»։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության նախարարությունից։

«Մենք անհամբեր սպասում ենք դիմավորելու Գերմանիայից ժամանող նոր զբոսաշրջիկներին: Անկախ նրանից պատմության սիրահար եք, մշակույթի թե բնության, կամ պարզապես արկածներ որոնող՝ Հայաստանն առաջարկում է տարատեսակ փորձառություններ բոլորի համար, ուստի ճամփորդիր Հայաստան՝ բացահայտելու թաքնված ուղին»- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Բեռլին-Երևան թռիչքներն այժմ հասանելի են Eurowings-ի պաշտոնական կայքում: Չվացուցակների, ուղեվարձերի և ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար՝ հղմամբ։

 

  • Կիսվել: