Թբիլիսիում հայտնաբերվել է Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտային տունը
Թբիլիսիի Ռուսթավելի 37 հասցեում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտային տունը:
Ըստ վրացական աղբյուրների՝ այցելուների մուտքը ներքին բակ փակ է։ Այնտեղ աշխատանքները շարունակվում են:
Նշվում է, որ Մելիք-Ազարյանցը խոշոր ձեռնարկատեր էր և ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ենթադրվում է, որ նա կառուցել է եկամտային տուն՝ ի հիշատակ մահացած դստեր:


