ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
ԱՄՆ-ն Կոլումբիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ-ն Կոլումբիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Կոլումբիային: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է The Guardian-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Թրամփի վարչակազմը ուշադիր հետևում է Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին և պատրաստ է աջակցել Կոլումբիայի ժողովրդին և նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելայի վարչակազմին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կոլումբիայում 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 24 մարդ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:

  • Կիսվել: