կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Eurowings-ի օդաչուների գործադուլի պատճառով Գերմանիայում չեղարկվել է մոտ 120 ավիաչվերթ

Eurowings-ի օդաչուների գործադուլի պատճառով Գերմանիայում չեղարկվել է մոտ 120 ավիաչվերթ

Lufthansa գերմանական փոխադրողի դուստր Eurowings ավիաընկերության օդաչուների գործադուլը հոկտեմբերի 18-ին հանգեցրել Է ավելի քան 120 չվերթների չեղարկման: Այս մասին հայտնել են մի շարք օդանավակայանների օպերատորներ, տեղեկացնում է DPA-ն:

Նշվում է, որ գործադուլն առավել մեծ չափով ընդգրկել Է ԳԴՀ-ի տարածքի օդանավակայանները: Դյուսելդորֆում չեղարկվել Է պլանավորված 160 չվերթից 84-ը, Քյոլնի եւ Բոնի օդանավակայանում՝ 63 չվերթից՝ 35-ը:

Բացի այդ՝ վաղը՝ հոկտեմբերի 19-ին, սպասվում Է եւս շուրջ 100 չվերթների չեղարկում:

Նշենք, որ ավելի վաղ Vereinigung Cockpit-ի օդաչուների եւ բորտուղեկցողների արհմիությունը եռօրյա գործադուլի կոչ Է արել: Միավորումը ձգտում Է հասնել աշխատակիցների աշխատանքի պայմանների բարելավման՝ հանգստի ժամերի ավելացման հաշվին:

Գործատուն արդեն համաձայնել Է օդաչուներին 10 լրացուցիչ հանգստյան օր տալ, սակայն արհմիությունը ցանկանում Է 14:

  • Կիսվել: