շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Եթե պատվաստումը չի երաշխավորում, որ չենք վարակվի, ինչո՞ւ պատվաստվել. նախարարի պարզաբանումը

Եթե պատվաստումը չի երաշխավորում, որ չենք վարակվի, ինչո՞ւ պատվաստվել. նախարարի պարզաբանումը

Եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի, ինչո՞ւ պետք է պատվաստվել: Ֆեյսբուքյան իր էջում հաճախ տրվող այս հարցին է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ, մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք, ի դեպ, ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։

Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց»,- գրել է նա։

  • Կիսվել: