հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե իշխանությունը թմրանյութի օգտագործումը պատժելի արարք չի համարում, ինչու են Գալեյանին կալանքի տակ պահում. պատգամավոր

Եթե իշխանությունը թմրանյութի օգտագործումը պատժելի արարք չի համարում, ինչու են Գալեյանին կալանքի տակ պահում. պատգամավոր

Մենք երեկ այցելել ենք ձերբակալվածների պահման վայր, խոսել ենք Գարիկ Գալեյանի հետ. ոգին բարձր է, ընկճվածություն չկա իր մոտ: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ ձերբակալվել է զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Պարզ քաղաքական հաշվեհարդար է պարոն Գալեյանի նկատմամբ: Նա իշխանություններին խանգրում էր իր կոշտ քննադատությամբ, նաեւ նրա համար, որ այսօր ընդդիմադիր դաշտում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, նաեւ վերջին հանրահավաքը, դրանից հետո գործընթացները: Այս իշխանությունները բոլոր այն մարդկանց, որոնք իրենց դեմ են արտահայտվում, որոնք գործունեություն են ծավալում, ապօրինի կերպով հետապնդում են: Այսօր այն գործն էլ, որ փորձում են կարել, բազմիցս մենք ԱԺ-ում լսել ենք, որ միջին վիճակագրական խնջույք չկա, որ թմրանյութ չօգտագործվի: Եթե ընդունենք այն փաստը, որբ գործող իշխանությունները դա չեն համարում քրեորեն հետապնդելի արարք, ապա ինչում է խնդիրը, ինչու են այսօր այդ գործով մարդուն կալանքի տակ են պահում: Մեկ պատասխան կա. սա պարզ քաղաքական հետապնդման շարունակությունն է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով, որ Գարիկ Գալեյանը չի ընդունում մեղադրանքը:

Նա նկատեց, որ բազմաթիվ ծնողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում. «Ռոման անունով հայտնի բլոգերը եկել զոհվածների ծնողներին սադրել է, եւ մարդիկ բռնության են ենթարկվել իր կողմից: Բայց այսօր ծնողնների բողոքը չեն ընդունել, բայց իր ցուցմունքով քրեական գործ են հարուցել ծնողների նկատմամբ:

Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, հատկապես այն զգայուն թեմաներով, որոնք կապված են հերոսածին ծնողների հետ, որեւէ  ջանք չեն խնայում, որպեսզի մարդկանց փորձեն հեղինակազրկել, վարկաբեկել, եւ դրանով մեր հասարակությանը ներկայացնել այս ծնողներին ուրիշ քողի տակ»,-ընդգծեց Գառնիկ Դանիելյանը:

  • Կիսվել: