ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք. Զարուհի Բաթոյան

Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք. Զարուհի Բաթոյան

Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը։

«9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ, երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը: Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո: Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»,– գրել է նա:

  • Կիսվել: