Սի Ծինփինը եռօրյա այցով ժամանել է Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա այցով ժամանել է Միացյալ Նահանգներ: Նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է «Էնդրյուս» ռազմաբազայում դիմավորել չինացի գործընկերոջը:
Վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ ԱՄՆ ղեկավարը դիմավորել է օտարերկրյա առաջնորդի: Նման պատվի վերջին անգամ արժանացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք: Մինչ այդ 1962 թվականին նախագահ Ջոն Քենեդին օդանավակայանում դիմավորել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանին:
Այցին ընդառաջ Սին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ: Կողմերի քննարկումների օրակարգում են արհեստական բանականությունը, Իրանի դեմ պատերազմը, Թայվանը և առևտրային հարաբերությունները:



