հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին խաղաղությանը նպաստելու պատրաստակամության համար

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին խաղաղությանը նպաստելու պատրաստակամության համար

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ: Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել խաղաղությանը նպաստելու պատրաստակամության համար: 

Էրդողանն անբացատրելի է որակել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումները, կողմերին կոչ է արել պատասխանատու գործել և լուծում գտնել տարածաշրջանից հացահատիկի անվտանգ արտահանման համար:

Ավելի վաղ ՄԱԿ-ի անդամ 51 երկիր Ռուսաստանից պահանջել է դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը: Վաշինգտոնն այդ հայտարարությունը չի ստորագրել, սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը խստորեն դատապարտել է պատերազմն ընդլայնելու բոլոր ջանքերը՝ դա որակելով վտանգավոր և անընդունելի: 

  • Կիսվել: