երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Եթե այսպես շարունակվի, այդ ընկերության հետ չենք շարունակի համագործակցությունը. Ավինյանը՝ MAN-ների անսարքության մասին

Եթե այսպես շարունակվի, այդ ընկերության հետ չենք շարունակի համագործակցությունը. Ավինյանը՝ MAN-ների անսարքության մասին

Man մակնիշի 87 ավտոբուսներից 10-ի մոտ անսարքություն է եղել: Այդ մասին, այսօր՝ հունիսի 16–ին,  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Man մակնիշի ավտոբուսների անսարքության թիվը տոկոսային առումով կրկին շատ բարձր է, ապա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է այդպես: Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Man մակնիշի մեքենաները պահեստամասերի խնդիր ունեն: Հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ էլ են ի հայտ գալիս տեխնիկայի վրա»:

Տիգրան Ավինյանը նկատեց՝ այդ խնդիրները վերջին 6 ամսում եղել են. «Եթե այս տեմպով շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չենք կարողանա շարունակել համագործակցությունը: Սա վերջնական և հստակ փոխանցեք»:

 

  • Կիսվել: