երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ես թմրանյութ չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ բարեբախտաբար չի լինում թմրանյութ․Հայկ Սարգսյան

Ես թմրանյութ չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ բարեբախտաբար չի լինում թմրանյութ․Հայկ Սարգսյան

Չնայած այն հանգամաքին, որ ոստիկանության ձեռնարկած միջոցները տալիս են որոշակի արդյունք, միևնույն է թմրամիջոցների վաճառքը և շրջանառությունը գնալով աճում է։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը․

«Այն հանցագործները, ովքեր վաճառում են թմրանյութ, թող իմանան, որ ոստիկանները մեծ պարգև են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում»։

Նշելով, որ հանցագործը պետք է գիտակցի, որ իր արած հանցագործության համար պատիժը լինելու է անխուսափելի։

«Դրանից, ինչու չէ նաև կոգևորվեն մեր ոստիկանները, կունենան լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք կօգտագործեն թմրանյութ վաճառողներին հայտնաբերելու համար, օրինակ կլիցքավորեն մեքենաները, կայցելեն կասկածելի զվարճանքի ու այլ վայրեր»,- ասաց նա։

Լրագրողները Հայկ Սարգսյանին հիշեցրին իրենց թիմի անդամ ՝ Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությունը, որ միջին վիճակագրական բոլոր խնջույքների ժամանակ թմրանյութ են օգտագործում, հարց ուղղեցին՝ արդյո՞ք փորձել է իրենից հետաքրրքվել դա հանցագործության մասին հաղորդո՞ւմ էր, և իր այցելած խնջույքների ժամանակ նույնպե՞ս շրջանառվում է թմրամյութ։

«Ես չեմ օգտագործում, իմ մասնակցած խնջույքների ժամանակ բարեբախտաբար չի լինում թմրանյութ։ Ես չեմ ուզում հիմա մեկնաբանել իմ գործընկերոջ ասածը, ինքն այլ կոնտեքստում է դա ասել։ Ըստ իս՝ ՀՀ-ում կա թմրանյութ և դա վաճառվում է տելեգրամ ալիքներով ու համացանցով, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է»,- ասաց Սարգսյանը։

 

  • Կիսվել: