ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Փաշինյան

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Փաշինյան

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ես նորից ուզում եմ մեզ բոլորիս կոչ անել, որ ՀՀ-ում սկսի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում ոչ միայն անհատական, այլ նաեւ մեր միջավայրի վարքագծի վրա՛՛,-նշեց նա:

Վարչապետը նաեւ հավելեց. «Մեր խնդիրն է աջակցել մեր առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ հուսահատ մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին:

Մեր խնդիրն է այնպես անել, որ  որ մեր առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Եթե շատ կոպիտ ձեւակերպեմ, մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ինչքանով ունենա մահճակալային տեղ, ինչքանով ունենա վերակենդանացման բաժանմունքի տեղ:

Իհարկե, մենք այս հզորությունները զարգացնում ենք,  կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը հակահամաճարակային շարժումն է, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը: Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը»:

  • Կիսվել: