ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես որեւէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, կայացված է օրինական որոշում․ նախարարը՝ Գյուրջինյանի նշանակման մասին

Ես որեւէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, կայացված է օրինական որոշում․ նախարարը՝ Գյուրջինյանի նշանակման մասին

Դավիթ Գյուրջինյանի նշանակումը, որպես Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, օրինական է, անցած բոլոր պահանջվող ընթացակարգերով։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, համալսարանում դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեր առանձահատուկ պատասխանատվությունն է այստեղ որպես ժամանակավոր պաշտոնակատար ունենալ մարդու, որը դուրս է բուհում տեղի ունեցած իրադարձություններից, լարվածությունից, անառողջ մթնոլորտից։ Բուհի ներսից թեկնածուի դիտարկումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ եւ ազդել խնդիրների կարգավորման մեր ցանկությանը։ Պարոն Գյուրջինյանը շատ տրամաբանական թեկնածու է, ունի հարիր մասնագիտություն, հենց Բրյուսովից է, ինքը բուհական միջավայրից է։ Չնայած ես լավ չեմ համարում ձեւակերպումը, անջատումը, բայց ինքը «ներսից» մարդ է, ինչպես մյուսները, եւ ավելի շատ փորձ ունի, քան այստեղ նստածներից շատերը։ Ես որեւէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, կայացված է օրինական որոշում։ Դիմեք դատարան, ես միայն ուրախ կլինեմ ունենալու դատարանի եւս մեկ վճիռ, որը կտա պարզաբանման հնարավորություն»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բուհում առկա լարված մթնոլորտ, որին պետք է վերջ տալ օր առաջ եւ վերադառնալ բուհի իրական կոչմանը։ Պետք է չէ կենտրոնանալ անձերի վրա, ստեղծել հրեշներ եւ փրկիչներ։

«Մեզ ներկայացվել են ցանկեր, որոնց օրինակությունը կասկածի տակ է, կասկածները ներկայացվել են ոչ մեկ անգամ։ Նախարարությունն այս ընթացքում ստացել է ավելի քան 2 տասնյակ դիմումներ։ Մենք շատ մանրազննին նայելու ենք այս ընթացքում բուհի ներսում ամենատարբեր գործընթացներում կայացված որոշումների, հրամանների իրավաչափությունը, որովհետեւ սա պետության հիմնադրած բուհն է, պետությունը կրում է հատուկ պատասխանատվություն, որպեսզի բուհերում բոլոր գործընթացները լինեն օրինականության սահմաններում։ Այն հարցերը, որոնք ինձ եք տալիս, պետք է տաք ձեզ, թե ինչու ենք մենք այս վիճակում, պետք է հարցնեն բուհի այն ներկայացուցիչներին մեղավորությամբ ստեղծվել է այս իրավիճակը։ Ավելի բան չեմ ասի, որովհետեւ կան հարուցված գործեր, կա ընթացք»,- ընդգծեց Անդրեասյանը։

  • Կիսվել: