երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ես ներում եմ ոստիկաններին». Արամ Վարդևանյանին բերման են ենթարկել

«Ես ներում եմ ոստիկաններին». Արամ Վարդևանյանին բերման են ենթարկել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համար այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ:

Պատգամավորին, ի դեպ, բերման են ենթարկել։

«Ես հասցրեցի բերման ենթարկվել ու, իհարկե, ազատ արձակվել. ոչինչ, ես ներում եմ ոստիկաններին: Այնուհետև հերթական փակ փողոցի մոտով անցնելիս օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային, որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է...», - գրել է Վարևդանյանը՝ նշելով, որ բոլոր մանրամասները կհայտնի ավելի ուշ։

  • Կիսվել: