ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այդ բերետավորը գիտի՞, ինքը ողջ է, որովհետև այդ ծնողի երեխան է այստեղ թաղված․ Արամ Վարդևանյան

Այդ բերետավորը գիտի՞, ինքը ողջ է, որովհետև այդ ծնողի երեխան է այստեղ թաղված․ Արամ Վարդևանյան

Մենք չենք կարող այսպիսին լինել, սա՛ չէ մեր տեսակը, այդ ո՞ւմ եք դուր գալիս՝ հերոսը մորը քաշքշելով։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, այն ծառայում է օրենքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին։ Ցանկացած հանրային գործունեություն իրականցնող գիտի, որ իր նկատմամբ էլ կա դժգոհոթյուն, ես էլ, որ գալիս եմ, գիտեմ այստեղ, գիտեմ, որ մի ծնող գուցե գա և ինձ նախատի, քննադատի, ես էլ գլուխս կախ պետք է լսեմ, որովհետև ո՞վ ենք մենք այդ մարդկանց առաջ»,- ասաց Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ Եռաբլուրում չկա քաղաքականություն և չկան քաղաքական դեմքեր։

«Այստեղ գալիս ես խոնարհվելու, ուրիշ խորհուրդ չկա այստեղ։ Ինչ է, թե ինչ-որ պաշտոնյա եկել է այստեղ, նրա հանգստության համար հազարավոր բերետավորներ պետք է գան այստե՞ղ։ Այդ բերետավորը գիտի՞, որ ինքը ողջ է, որովհետև ադ ծնողների երեխաներն են այստեղ թաղված»,- ասաց Արամ Վարդևանյանը։

  • Կիսվել: