երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՊ-ի պատգամավորներն այլ տարբերակ, քան ժողովրդի պահանջը կատարելու, չունեն․ երկրորդ տարբերակ չկա. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

ՔՊ-ի պատգամավորներն այլ տարբերակ, քան ժողովրդի պահանջը կատարելու, չունեն․ երկրորդ տարբերակ չկա. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ–ից ֆեյսբուքյան ուղից եթերով տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորները ժողովրդի պահանջով ԱԺ-ում են, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն եկել։ 

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ոչ մի պատգամավոր ԱԺ շենքում չէ, չնայած նրան, որ, վստահ եմ, բոլորդ էլ կհիշեք, որ սա այն իշխանությունն է, որը մշտապես խոսում էր, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը այսօր պահանջ է դրել, և իրենք ժողովրդի պահանջը չեն կատարում։ Այստեղ, կարծում եմ, երկրորդ տարբերակ չկա, ««Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները այլ տարբերակ, քան ժողովրդի պահանջը կատարելն է, չունեն»,– ասաց նա։ 
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, որ միանում են վարչապետին պաշտոնանկ անելու ժողովրդի պահանջին՝ իրենց 35 մանդատով։ Նաև նշել էին, որ պաշտոնանկության գործընթացն ավարտին հասցնելու համար իշխանական 18 պատգամավորի ստորագրություն է հարկավոր և ժամանակ էին տվել նրանց, որպեսզի գան ԱԺ։

  • Կիսվել: