երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Արամ Վարդևանյանը՝ փոխարտգործնախարարների հետ հանդիպման ու ակցիայի արդյունքի մասին

Արամ Վարդևանյանը՝ փոխարտգործնախարարների հետ հանդիպման ու ակցիայի արդյունքի մասին

Մենք այսօր առավոտյան ժամը 8–ին կարողացանք անել այն, ինչ շատ քչերը կպատկերացնեին, մենք կարողացանք ապահովել ԱԳՆ շենքի աշխատակիցների գործադուլի իրավունքը։ Այս մասին այսօր ԱԳՆ շենքի մոտ խոսքն ուղղելով ցուցարարներին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք՝ պատգամավորներով, մտանք ԱԳՆ շենք, առաջին բանը որ պետք է ասեմ՝ հաշված մարդիկ էին այնտեղ, այն շենքը որ միշտ լեփ–լեցուն է, մարդ չկար և դա ձեր շնորհքն է։ Մենք գնացել էինք ձեր պահանջով մեկ հարց բարձրաձայնելու՝ կա՞ն արդյոք պաշտոնյաներ, որոնք կարող են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք տեսանք երկու փոխնախարարի, երկուսի մեկից փորձում էր ասել, չկարողացավ, վախեցավ, մյուսն ասաց, որովհետև, ժողովուրդ ջան, Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան, մենք չեն ասում, որ դա մեծ խումբ է, չենք ասում, որ չկան արժանապատիվ մարդիկ, իրական պետական ծառայողներ, ուղղակի կա մեկ անձ, ով տանում է Հայաստանն ու Արցախը զիջումների։  Թույլ չենք տալու»,–ասաց Վարդևանյանը։

Նա ասաց, որ հերթական անգամ կարմիի բերետավորներից ոմանք որոշակի գործողություն էր փորձել կատարել ցուցարարների նկատմաբ, որը չի հաջողվել ու կրկին ժողովրդի շնորհիվ։

  • Կիսվել: