չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ես իմ պաշտոնը թողնելու որևէ մտադրություն չունեմ․ Անահիտ Ավանեսյան

Ես իմ պաշտոնը թողնելու որևէ մտադրություն չունեմ․ Անահիտ Ավանեսյան

Դե ինչ ասեմ, նման օդից վերցված լուրերը մշտապես պտտվում են բոլոր նախարարների հետ կապված։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առղջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ հնարավոր է իրեն ազատեն պաշտոնից։ 

«Ես իմ պաշտոնը թողնելու որևէ մտադրություն չունեմ, շարունակելու եմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև ինձ կվստահվի այս պաշտոնը։ Կարծում եմ՝ այս պահին Առողջապահության նախարարությունը և բոլոր բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք»,- ասաց նա։

  • Կիսվել: