ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես չեմ վախենում, քրեական գործից կամ ինձ կալանավորելուց․ Մախսուդյան

Ես չեմ վախենում, քրեական գործից կամ ինձ կալանավորելուց․ Մախսուդյան

Երեկ փոխվարչապետի եւ գյուղապետերի հանդիպմանը ընդհանուր հայտարարի չեն եկել, ոնց որոշվել է, այդպես էլ գնում է. այսինքն Կիրանց գյուղի մի քանի տուն, գերեզմանները դառնում են ադրբեջանական տարածք: Այս մասին այսօր Քննչկան կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե:

«Այդ մարդիկ ինքնասիրություն ունեն ի տարբերություն մի քանիսի, որոնք չունեն ինքնասիրություն:  Էդ մարդիկ իրենց գերեզմաններ են ուզում պահել, որ թուրքին չհասնի, իրենց տներն են ուզում պահել: Նույնը ես եմ, պայքարում եմ իմ հողի համար: Այդ հողի վրա դեռ  արյունը չի սառել, ու հիմա ասում են՝ թուրքի հետ ապրեք: Եթե Հայաստանում կա մի մարդ, որ կարող է գալ թուրքի հետ ապրել, ես իմ Ոսկեպարի տունը տալիս եմ, Կիրանցի գյուղացիներն էլ տալիս են, թող գան էդ տան մեջ ապրեն՝ իրենց ընտանիքներով եւ իրենց երեխաներին էլ թող տանեն Ոսկեպարի կամ Կիրանցի դպրոց: Ես պատրաստ չեմ նման քայլի գնալու»,-ասաց նա:

Հարցին՝ չի վախենո՞ւմ, որ քրգործ կարող են հարուցել իր նկատմամբ, Մախսուդյանը պատասխանեց. «Ես չեմ վախենում, քրեական գործից կամ ինձ կալանավորելուց չեմ վախենում: Ես իմ ճանապարհը ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ։ Եթե փորձում են ինձ դրանով լռեցնել, ես չեմ լռելու: Իմ խնդիրն իմ հողի պաշտպանությունն է, որ այն միակողմանի չտան թուրքին»,-ասաց Միհրան Մախսուդյանը։

  • Կիսվել: