չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երվանդ Քոչար 13, 15,17, 19 շենքերի մի խումբ բնակիչներ պահանջում են հետ վերադարձնել միջշենքային կանաչապատ տարածքները

Երվանդ Քոչար 13, 15,17, 19 շենքերի մի խումբ բնակիչներ պահանջում են հետ վերադարձնել միջշենքային կանաչապատ տարածքները

Երվանդ Քոչար 13, 15,17, 19 շենքերի մի խումբ բնակիչներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել միջշենքային կանաչապատ տարածքներում շինարարական աշխատանքները։

Բնակիչները մտադիր չեն բավարավել միայն քաղաքապետարան բողոք ներկայացնելով։ Նրանք պատրաստվում են այս հարցով դիմել նաև դատարան ընդդեմ քաղաքապետարանի։ Այս հարցում նրանց օգնելու պատրաստակամություն է հայտնել «Ազգային առաջընթաց» կուսակցության իրավաբանական թիմը։ Նշենք, որ այս տարածքներում կառուցապատման շինթույլտվություն է տվել «արդարության առաջամարտիկ» նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Սակայն ինչու՞ խնդրից քաջատեղյակ ներկայիս դե-ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը իր PR-արշավի շրջանակներում խոսում է կանաչապատման խնդիրների մասին, նշում, որ Երևանում մեկ շնչին միջազգային ստանդարտներով հասնող 8 քառՄ կանաչապատ տարածքի փոխարեն հասնում է ուղիղ դրա կեսը, միջոցներ չի ձեռնարկում և չի կասեցնում շինարարությունը։ Ինչու այդ նույն Ավինյանը մեծ ջանասիրությամբ քաղաքի արվարձաններում ապամոնտաժում է փոքրիկ կրպակներ և ավտոտնակներ, իսկ կենտրոնում աչք փակում ամբողջական բակերի և գազոնների զավթման փաստի վրա։

Միգուցե այն պատճառով, որ կենտրոնի հողերը թանկ են և շինարարությունը եկամտաբեր։ Ստացվում է, որ Ավինյանը խտրական մոտեցում է ցուցաբերում Երևանի տարբեր համայնքերի բնակիչների նկատմամբ։ Եվ այս պարագայում արդյոք նա չպետք է ակնկալի համապատասխան վերաբերմունք այդ բնակիչներից ընտրությունների ժամանակ։

  • Կիսվել: