Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դատապարտել է Մայր աթոռի վրա հարձակումը
«Խոր ցավով և մտահոգությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ապա Վեհարանի տարածք ներխուժելու և այնտեղ աննախադեպ իրավիճակ առաջացնելու մասին»․ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դատապարտել է Մայր աթոռի վրա հարձակումը և իր զորակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարերով եղել է հայկական պետականությունը՝ առանց պետական իրավունքի, առանց զորքի և ոստիկանի բարոյապես թագավորելով մարմնապես հալածված և ընկճված հոգիների, սերունդների վրա: Այն կրոնական նվիրապետության կենտրոն չէ միայն, այլ հայի հոգևոր հայրենիքն է։
Լիահույս ենք, որ Մայր Աթոռը կշարունակի իր գործունեությունը՝ համաձայն եկեղեցական օրենքների, հարգելով ՀՀ օրենքները, իսկ ՀՀ իշխանությունները կվերահաստատեն փոխադարձ հարգանքը՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և նրա գահակալի հանդեպ»,- նշված է հայտարարության մեջ։