հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը խոստորեն դատապարտել է Գեթսեմանիի Սուրբ Աստվածածնի տաճարի վրա կատարված հարձակումը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը խոստորեն դատապարտել է Գեթսեմանիի Սուրբ Աստվածածնի տաճարի վրա կատարված հարձակումը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը խոստորեն դատապարտել է Գեթսեմանիի Սուրբ Աստվածածնի տաճարի վրա կատարված հարձակումը:

՛՛Սուրբ Աստվածածնի տաճարը, համաձայն Սուրբ Տեղեաց «Status Quo»-ի, գտնվում է Հայ և Հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո:

Թեև Սբ. Աստուածածի տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկում էին ինչպէս ֆիզիկական բռնության, այնպես էլ՝ հոգեբանական ճնշումների:

Եթե քրիստոնեական սրբավայրերի վրայ կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանութիւնների կողմից, և հանցավորները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնյա համայնքների, եկեղեցիների եւ վանքերի վրա նոր հարձակումներ չէին պատահի:

Կրոնական անհանդուրժողականությունը եւ ատելությամբ լցված ոճրագործություններն իրենց բոլոր դրսեւորումներով երբեք չեն կարող ապահովել ապահովել խաղաղ համակեցության պայմաններ: Հատկապես երբ այսօր գերիշխող իշխանության կողմից անվերահսկելի են այդ հարձակումները, դա ավելի է քաջալերում ատելությամբ լցված հանցագործություններն ու անհանդուրժողականությունները:

Այս տեսակ գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար եւ անվստահության սերմեր են ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների եւ բնակիչների մէջ՝ տեղական իշխանության հանդեպ:

Հետևաբար կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը եւ ոստիկանությանը, որպեսզի լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու այսօրինակ հարձակումները եւ պաշտպանելու ինչպես քրիստոնեական սրբավայրերը, այնպես էլ անոնց ամենօրյա սպասավորներին հետագա ոտնձգություններից եւ հարձակումներից՛՛,-ասված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել:

  • Կիսվել: