շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են Հայկական թաղամասի վրա հնարավոր հարձակման մասին

Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են Հայկական թաղամասի վրա հնարավոր հարձակման մասին

Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժումն իր թվիթերյան էջում հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ նախազգուշացրել է իսրայելական ոստիկանությանը թաղամասի «Կովերի պարտեզի» վրա նախապատրաստվող հարձակման մասին:

՛՛Մենք հավաստի աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ առաջիկա օրերին ՛՛Կովերի պարտեզի՛՛ վրա հնարավոր է՝ հարձակում կատարվի։ Մենք լրջորեն ենք վերաբերվում այս տեղեկատվությանը՝ հանուն մեր համայնքի անվտանգության և պաշտպանության՛՛,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ակտիվիստները նաև անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել տեղամասի տարածքում և տեղական ու միջազգային իրավաբաններին տեղեկացրել իրավիճակը վերահսկելու անհրաժեշտության մասին:

  • Կիսվել: