Երկու իսրայելցի թքել են Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ (տեսանյութ)
Երկու իսրայելցի անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թքելով Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ հրեական Շավուոթ տոնի ժամանակ։ Սկզբում մի անցորդ է թքել եկեղեցու ուղղությամբ, իսկ հետո՝ անցնող մեքենայի վարորդը։
Տեղի հայերը ոստիկանություն են զանգահարել, բայց նրանք ժամանել են 25 րոպե անց, երբ խուլիգաններն արդեն դեպքի վայրից փախուստի էին դիմել։