ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երկրաշարժը կապված չէ եղանակի տաքացման հետ. ԱԻՆ մասնագետ

Երկրաշարժը կապված չէ եղանակի տաքացման հետ. ԱԻՆ մասնագետ

Երկրաշարժն անմիջականորեն կապված չէ եղանակի փոփոխության հետ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ղեկավարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը՝ խոսելով փետրվարին եղանակի կտրուկ տաքացման մասին: 

Նա նշեց, որ եղանակը ձևավորվում է մթնոլորտում, երկրաշարժը՝ մեծ խորությունների վրա: «Երկրագնդի վրա մինչև 700 կմ խորությամբ երկրաշարժածին օջախներ կան, մեր տարածքի խորությունները փոքր են՝ 5-10-ից մինչև 35 կմ»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: