երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Վահան Կոստանյանը Իտալիայի Սենատի անդամի և ԱԳՆ հատուկ բանագնացի հետ մտքեր է փոխանակել խորհրդարանական համագործակցության հարցերի շուրջ

Վահան Կոստանյանը Իտալիայի Սենատի անդամի և ԱԳՆ հատուկ բանագնացի հետ մտքեր է փոխանակել խորհրդարանական համագործակցության հարցերի շուրջ

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի Սենատի անդամ Իվան Սկալֆարոտտոյի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Գերարդո Ամադուցցիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ, ինչպես նաև բազմակողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2026թ. Երևանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Իտալիա խորհրդարանական համագործակցության հարցերի շուրջ: Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի համատեքստում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը:

  • Կիսվել: