ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք

Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք

Մայիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 00:18-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 20:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4․7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքից 57 կմ դեպի հարավ-արևելք և Դեմավենդ քաղաքից՝ 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 35․710 և արևելյան երկայնության 52․060:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 6 վիրավոր։

  • Կիսվել: