երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են. դասադուլի կոչ է արվում

Երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են. դասադուլի կոչ է արվում

 Մի խումբ երիտասարդներ երևանյան բուհերով առավոտից իրազեկման ակցիա են անցկացնում` ուսանողներին կոչ անելով անտարբեր չմնալ և միանալ Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիային` հանուն Արցախի փրկության։

Նրանք լսարան առ լսարան մտնում, դասախոսների ու ուսանողների հետ զրուցում, ներկայացնում են Արցախում տիրող մարդասիրական ճգնաժամն ու ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։

Շատ լսարաններում դասապրոցեսն ընդհատվեց։ Իրազեկման ակցիայի մասնակիցների թիվը գնալով մեծանում է, նրանց մեջ կան և՛ ուսանողներ, և՛ դասախոսներ։ Նրանք կոչ են անում անտարբեր չմնալ Արցախի խնդրին և դասադուլ անել։
 
Բուհերի անվտանգության աշխատակիցները չեն խոչընդոտում ակցիայի անցկացմանը։
Ակցիա իրականացնող երիտասարդների հետ հիմնականում վիճաբանության մեջ են մտնում և ընդդիմանում մի շարք դասախոսներ, որոնք երիտասարդներին կոչ էին անում բուհից դուրս իրականացնել իրենց ակցիան և չմիջամտել դասապրոցեսին։

  • Կիսվել: