ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Քաթարի Պետություն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Պաշտոնական հանդիպման ընթացքում, Հայաստանի և Քաթարի վարչապետների ներկայութամբ Երևանի և Դոհայի քաղաքապետարանների միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Քաթարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին:

 

Այնուհետև Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ՔՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա գործակցությանն առնչվող հարցեր»:

 

նկար

  • Կիսվել: