հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում ընթանում է կանանց մասնակցությամբ երթը

Երևանում ընթանում է կանանց մասնակցությամբ երթը

«Ոչ պատերազմին», «Ոչ Նիկոլին», «Տեր ենք մեր հայրենիքին», «Ոտքի կանգնենք, որ մեր երեխաները խաղաղ երկրում մեծանան»․ այսպիսի գրառումներով պաստառներով ու կոչերով մեկնարկեց կանանց մասնակցությամբ խորհրդանշական երթը։

«Միացում, պայքար, հաղթանակ» կոչեր հնչեցնող կանայք նշեցին՝ ոտքի են ելել, որ Հայաստանն ու Արցախը լինեն, որ հաստատվի իրական խաղաղություն, կայունություն ու անվտանգություն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանի  խոսքով՝ այս մարդիկ հայրենք ունենալու կռիվ են անում, որ կարողանան մյուսներն իրենց երազանքներն իրականացնել։

Դիմելով իշխանությանը՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց․

«Հեռացեք, որ հնարավոր լինի փրկել Արցախն ու Հայաստանը։

  • Կիսվել: